65091 դիտում
16:45 14-07-2023
«Զվարթնոց» օդանավակայանում թալանել են ՌԴ քաղաքացու․ պայուսակից գողացել են 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ֆունտ ստեռլինգ, շվեյցարական ֆրանկ և եվրո
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել է, որ հունիսի 21-ին ժամը 04։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք «Զվարթնոց» օդանավակայանում առանձնապես խոշոր չափի գողություն են կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անդրանիկ Մ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան է, և իր վստահորդ՝ ՌԴ քաղաքացի 56-ամյա Սերգեյ Լ․-ի պայուսակից գողացել են մոտ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ֆունտ ստեռլինգ, շվեյցարական ֆրանկ և եվրո։
Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախպատրաստվել, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2218 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)