49148 դիտում
17:50 14-03-2018
Խարդախության դեպք Երևանում. «Մեկ» ՍՊԸ –ի փոխտնօրենի ընտանեկան վարորդը նրա անչափահաս երեխայից խաբեությամբ վերցրել է ոսկյա զարդեր, խոշոր չափի եվրո և ֆունտ ստեռլինգ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում խարդախության փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 13-ին, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 54-ամյա Արմեն Մխիթարյանը դիմել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ փետրվարի 8-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 24-ամյա Ալբերտ Պողոսյանը իր որդուց՝ 17-ամյա Ա. Մ.-ից մաս-մաս վերցրել է իրեն պատկանող ոսկյա զարդեր, 1500 եվրո և 200 ֆունտ ստեռլինգ՝ խոստանալով, որ այն վերադարձնելու է:
Ա. Մխիթարյանը հայտնել է, որ Ա. Պողոսյանը խաբեությամբ տիրացել է ոսկյա զարդերին և գումարին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հայտնաբերել են Ա. Պողոսյանին և բերման ենթարկել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մխիթարյանը աշխատում է «Մեկ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, Ա. Պողոսյանը նրա ընտանեկան վարորդն է, իսկ նրա տղան՝ Ա. Մ.-ն, սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 10-րդ դասարանում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: