211652_close_icon

Երեկ կառավարությունը նշանակում է Երևանի ավագանու ընտրություններ ու հենց նույն օրը Ավինյանը Պետրոսի հյուրն է

views-count787 դիտում article-date 15:19 14-07-2023
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջին ալիք-ի լրատվական բլոկը վաղուց վերածվել է կառավարության աշխատակազմի սովորական բաժնի։ 

Այն որ Ռուբեն Վարդանյանը և Մանե Թանդիլյանը լուսաբանման սև ցուցակում են, մեզ համար ակնհայտ է, որը չենք էլ քննարկում։ 

Իշխանական քաղաքական գործիչներ և գործիքներ կան, որ փաստացի բնակության տեղեկանք ուզես, Առաջին ալիքի հասցեն կնշեն։ 

Բայց սրա մասին չի ասելիքս։ 

Հանրային հեռուստատեսությունը արդեն մի տարի է դարձել է Տիգրան Ավինյանի քարոզչական թիմի մասնաճյուղ, բայց ամեն ինչին չափ ու սահման կա։ 

Երեկ կառավարությունը նշանակում է Երևանի ավագանու ընտրություններ ու հենց նույն օրը Ավինյանը Պետրոսի հյուրն է՝ վերնագիրը «Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին»: 

Tigran Hakobyan խնդրում եմ պարզաբանել, ինչու՞ է Առաջին ալիքը ոչ քարոզչական ժամանակահատվածում զբաղվում քարոզչությամբ՝ չպահպանելով լուսաբանման հավասարությունը»։

 

Նմանատիպ նյութեր