77017 դիտում
14:07 14-07-2023
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը Արագածոտնի մարզում էր․ քաղաքացիներն էլ ասում էին․ «Մեր մոտի պարեկների շնորհիվ գողությունները պակասել են, իսկ պարեկներն էլ բազմաթիվ կյանքեր են փրկել»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Խուդինյանին ուղեկցում էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանը։
Աշտարակ քաղաքի մշակույթի տան դահլիճում Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանը Ա․ Խուդինյանին ներկայացրեց գումարտակի կատարած աշխատանքները։
Ա․ Խուդինյանը պարեկներին հայտնեց, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով հանրապետությունում շարունակվում է պայքարը ապօրինի թմրամիջոցների դեմ, պայքարը ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև հանցագործությունների կանխման և նախականխման աշխատանքները։
«Թեև Արագածոտնի մարզը նման հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ցուցաբերել է բարձր առաջադիմություն, քանի որ Պարեկային ծառայությունը համագործակցում է նաև մարզային ոստիկանության և տարածքային ոստիկանության բաժինների հետ, սակայն եթե գեթ 1 թմրավաճառ գտնվում է դրսում, ապա դա բավարար չէ։
Թմրամոլության դեմ պայքարը այսօր մեր թիվ 1 հրամանայկանն է։ Եվ դրա դեմ պայքարելու մեջ պետք է առաջամարտիկներից լինեն նաև պարեկները»,- ասաց ՊԾ պետը։
Ա․ Խուդինյանը նաև խիստ հանձնարարականներ տվեց պարեկներին, որ քաղաքացիների, այդ թվում՝ օրինախախտ վարորդների նկատմամբ լինեն հանդուրժող․ «Կան բազմաթիվ դեպքեր երբ վարորդները ցուցաբերել են ոչ ադեկվատ վերաբերմունք, անգամ՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել պարեկների հասցեին։ Բայց խնդրանք-հորդոր՝ մենք չպետք է իջնենք նմանների մակարդակին, այլ պետք է գործենք օրենքի սահմաններում»։
Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներին շնորհակալություն հայտնեց Արագածոտնի մարզի ոստիկանապետ Ա․ Հակոբյանը, ասելով, որ Ոստիկանություն-Պարեկային ծառայություն համագործակցության արդյունքում բազմաթիվ հանցագործություններ են ոչ միայն բացահայտվել, այլև կանխվել։
Արդեն դրսում Ա․ Խուդինյանին էին մոտենում քաղաքացիներ և իրենց շնորհակալանքի խոսքն ուղղում մարզի պարեկների հասցեին, ասելով ․ «Մի քանի ամիս է, ինչ մեզ մոտ գործում է Պարեկային ծառայությունը, բայց արդեն գոհ ենք նրանց աշխատանքից, մարդկային վերաբերմունքից։ Ճիշտ է, կան նաև թերություններ, բայց դրանք լուծվող են։ Միայն մեր Աշտարակ քաղաքում պարեկները բազմաթիվ հանցագործություններ են բացահայտել Աշտարակի ոստիկանների հետ, գիշերներն էլ՝ մի քանի անգամ գիշերային գողերի են բռնել։ Ու հիմա գողերը լավ գիտեն, որ պարեկները 24 ժամ շրջում են ոչ միայն Աշտարակում, այլ նաև բակային հատվածներում։ Կարելի է ասել, գուցե պարեկների ֆռալու ահից՝ գողերը կամ ընդհատակ են անցել, կամ ուրիշ մարզերում են իրենց սև գործն անում։ Բայց դե փաստն այն է, որ մենք մեր մաշկի վրա ենք զգում պարեկների օգտակար լինելու հանգամանքը»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 290+
290+