211652_close_icon
views-count928 դիտում article-date 09:56 14-07-2023

Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքը․ ՈՒՂԻՂ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  տերունական աղոթքով  մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը, որին մասնակցում են նաև Արցախի պաշտոնյաները՝ նախագահ Արայիկ Հարությունյանը  և պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Արցախցիները հավաքվել են միջազգային հանրությանն ու հայությանը ներկայացնելու Արցախի դրությունը։ Նրանք հայտարարում են, որ զիջելու, լքելու Արցախ չունեն, Արցախում ապրելը ոչ թե իրավունք է, այլ պարտականություն: 

«Սա գրված ու չգրված օրենք է, սա երդում ու պատասխանատվություն է: Եվ ուրեմն՝ բոլորս մեկ մարդու պես այլևս սկսում ենք մեր գոյության պահպանման, մեր համազգային իրավունքների պաշտպանության համաժողովրդական խաղաղ պայքարը: Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները»,- արցախցիներին ուղղված կոչում երեկ երեկոյան ասել էր պետնախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր