712 դիտում
14:07 11-07-2023
Ստոլտենբերգն առաջարկել է պարզեցնել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ելույթ է ունեցել դաշինքի հանրային ֆորումում, որը տեղի է ունեցել դաշինքի ղեկավարների հանդիպումից առաջ։ Ստոլտենբերգի խոսքով՝ ինքն առաջարկել է Ուկրաինայի համար չեղարկել «Անդամակցության գործողությունների ծրագիրը», գրում է kommersant.ru-ն։
Ստոլտենբերգի խոսքով՝ դա թույլ կտա կրճատել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։ Միաժամանակ նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ընդունում է, որ Ուկրաինան մեծ խնդիրներ ունի հակահարձակման ժամանակ, և պատասխանը պետք է լինի Կիևին ռազմական աջակցության ավելացումը։
«Ես երեք կետից բաղկացած ծրագիր եմ առաջարկել Ուկրաինային ՆԱՏՕ-ին մոտեցնելու համար: Դա բազմամյա աջակցության փաթեթ է, որը ամրապնդում է քաղաքական կապերը Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման միջոցով, ինչպես նաև վերացնում է Ուկրաինայի համար «Անդամակցության գործողությունների ծրագիրը» կյանքի կոչելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա նրան կրճատել (անդամակցելու) գործընթացը», - ասել է Ստոլտենբերգը Վիլնյուսի գագաթնաժողովում։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման ժամանակ բախվում են դիմադրության։ Նա նշել է, որ դիրքային պաշտպանությունը լուրջ մարտահրավեր է ուկրաինական զորքերի համար, և դաշինքը պետք է կենտրոնանա Կիևին աջակցություն ցուցաբերելու վրա «այնքան ժամանակ, որքան դա պահանջվի»։

Նմանատիպ նյութեր
940 դիտում
21:47 02-04-2024
Ստոլտենբերգն առաջարկել է Ուկրաինայի համար ստեղծել հարյուր միլիարդ դոլարի հիմնադրամ
15293 դիտում
15:07 28-09-2017
Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացը պետք է պարզեցնել. վարչապետ
913 դիտում
20:10 23-04-2024
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Այս բաժնից
1438 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1096 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1387 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը