211652_close_icon
views-count532 դիտում article-date 23:52 10-07-2023

ԼՂ նախագահը խորհրդակցություն է հրավիրել հրատապ հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է  աշխատանքային խորհրդակցություն` իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ  շարունակվող ագրեսիվ քաղաքականության  հետևանքով խորացող հումանիտար և անվտանգային խնդիրների  լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ԼՂ-ի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր