211652_close_icon

Ցորեն մշակողներն ահազանգում են, որ այս տարի մթերման արժեքը խայտառակ ցածր է․ պատգամավոր

views-count880 դիտում article-date 21:29 10-07-2023
Ցորեն մշակողներն ահազանգում են, որ այս տարի մթերման արժեքը «խայտառակ ցածր է»՝ 80-100 դրամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ստացվում է, որ գյուղատնտեսության այս ճյուղով զբաղվողները ևս հայտնվել են փաստի առջև․ նման գումարով հնարավոր չէ անգամ հետ բերել ներդրված գումարը, ուր մնաց՝ մտածել որևէ շահույթի մասին։

Այսպիսի իրավիճակում միանգամայն սպասելի կլինի աշնանացան ցորենի դեֆիցիտը, եթե պետությունը աջակցության ծրագրեր չիրականանացնի։

Պարենային անվտանգությունը պետության անվտանգության բաղադրիչ է, և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հրատապ կերպով պետք է մշակի ռազմավարություն, որի շրջանակներում կաջակցի ցորենի մշակմամբ զբաղվողներին»,- գրել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր