211652_close_icon

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան դաշինքին անդամակցությանն ավելի մոտ է, քան 15 տարի առաջ

views-count1027 դիտում article-date 16:53 10-07-2023
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հավաստիացրել է, որ ստեղծված իրավիճակում Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քան 2008-ին, գրում է Financial Times-ը։

«2008թ. համեմատ Ուկրաինան այժմ շատ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին։ Դա փաստ է»,- ընդգծել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։

Սթոլտենբերգն ավելացրել է, որ հավատում է, որ Ուկրաինան երբեւէ կդառնա դաշինքի անդամ, բայց ՆԱՏՕ անդամ հանդիսացող երկրները պետք է ինքնուրույն որոշեն հարմար ժամանակը։

«Ես լիովին համոզված եմ, որ մենք կգանք նման որոշման, որը կմիավորի դաշնակիցներին...»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մոտավոր ժամկեը Սթոլտենբերգը չի նշել։

Նմանատիպ նյութեր