Արմավիրի մարզի Շահումյան համայնքում նշվեց Ավետման օրը` մայրության և գեղեցկության տոնը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արմավիրի մարզի Շահումյան համայնքում նշվեց Ավետման օրը` մայրության և գեղեցկության տոնը:
Համայնքի <<Սուրբ Մարիամ Աստվածածին>> եկեղեցու բակում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում` մշակույթի տան սաների մասնակցությամբ, որտեղ նրանք ցուցադրեցին իրենց գիտելիքները և կրկնապատկեցին ներկաների ջերմությունը:
Համայնքի բոլոր ընտանքիները նախապես հրավիրվել էին միջոցառմանը, որտեղ արժանացան համայնքի ղեկավարի ուշադրությանը` ստանալով ծաղիկներ և շնորհավորական բացիկներ, ինչպես նաև համայնքապետարանի, մշակույթի տան կին աշխատակիցները և կին ավագանիները ստացան նվերներ և գեղեցիկ ծաղկեփնջեր, այնուհետև մշակույթի տան խմբակների ղեկավարները համայնքում մշակութային և սպորտային կյանքը զարգացնելու համար` համայնքի ղեկավարի կողմից ստացան շնորհակալագրեր և դրամական պարգև:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ խաղարկություն և համայնքի հինգ ընտանիքներ շահեցին կենցաղային տեխնիկա: