211652_close_icon

Այժմ, դրոշը կա՞, թե՞ չկա․ հայ հանրությունը կրկին ընկել է ձեռնածությունների հորձանուտը․ Կարեն Հեքիմյան

views-count3148 դիտում article-date 16:02 09-07-2023
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Վերջերս, շուրջ 1 ամսվա տարբերությամբ՝ համացանցում երկու տեսանյութ շրջանառվեց:
1-ին տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ռուս խաղաղապահների օգնությամբ Հակարիի կամրջի սկզբնամասում՝ ՀՀ տարածքում, ադրբեջանական դրոշ տեղադրում:

2-րդ տեսանյութում նույնքան պարզ երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները տապալում այդ նույն դրոշը:

Հայ հանրության իշխանական, իբր «հակառուսական» (չշփոթել արևմտամետի հետ) հատվածը, համապատասխան մեկնաբանություններով, անխնա տարածում էր 1-ին տեսանյութը:

Շուրջ 1 ամիս անց (՞) հայտնվեց 2-րդ տեսանյութը, որը ոչ պակաս խանդավառությամբ սկսեցին տարածել հիմնականում հայտնի պետության, նույնքան հայտնի հիմնարկի գործակալական ցանցի վառ ներկայացուցիչները:

Ի վերջո, ո՞ր տեսանյութն է սկզբից տեսանկարահանվել: 

Այդ պարզ հարցին պատասխանելու համար պետք է պարզել, թե արդյոք Հակարիի կամրջի սկզբնամասում դեռ տեղադրված է ադրբեջանական դրոշը: Եթե դրոշը դեռ առկա է, ապա 2-րդ տեսանյութը 1-ից ավելի վաղ է նկակարահանվել: Այդ դեպքում, ստացվում է, որ ռուս խաղաղապահները սկզբից տապալել են տեղադրված ադրբեջանական դրոշը, ապա համաձայնության եկել և կրկին տեղադրել այն:

Եթե դրոշը չկա, ապա 1-ին տեսանյութը 2-ից ավելի վաղ է նկարահանվել և, ըստ այդմ, ռուս խաղաղապահների օգնությամբ տեղադրված ադրբեջանական դրոշը հետագայում տապալվել է վերջիններիս կողմից:

Այժմ, դրոշը կա՞, թե՞ չկա: 

Այս հարցին պատասխանելու փոխարեն հայ հանրությունը կրկին ընկել է ձեռնածությունների (մանիպուլյացիաների) հորձանուտը, որից լիարժեք օգտվում են ՀՀ իշխանությունն ու հայտնի պետության, նույնքան հայտնի հիմնարկը»։

Նմանատիպ նյութեր