211652_close_icon
views-count667 դիտում article-date 19:11 08-07-2023

Ֆրանսիայում ԱԺ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող

Ազգային ժողովի՝ Ֆրանսիայի մեկնած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ու լուսանկարներ հրապարակել։

«Ավինյոնի առաջին փոխքաղաքապետ Քլոդ Նաումի ուղեկցությամբ այցելեցինք 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող։ Արարողությանը, որին մասնակցում էին Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա֊Հայաստան բարեկամության խմբի ղեկավար սենատոր Ժիլբեր֊Լյուկը դը Վինազը, սենատոր Լյուսյեն Ստացիոնեն, ինչպես նաև Վոքլյուզի հայկական ասոցիացիան հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր