Մեկնարկել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբի այցը Ֆրանսիա
Այսօր մեկնարկել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբի այցը Ֆրանսիայի Հանրապետություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Այցի շրջանակներում հանդիպում ունեցանք Ավինյոնի քաղաքապետ տիկին Սեսիլ Հելլի հետ, մասնակցում էին նաև Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար պարոն Ժիլբեր-Լյուկ դը Վինազը, բարեկամության խմբի անդամներ, սենատորներ, Վոկլյուզի ֆրանս-հայկական ասոցիացիայի նախագահ տիկին Վերոնիկ Բրունան և ասոցիացիայի անդամները։ Քննարկեցինք Ավինյոնի և ՀՀ համայնքների միջև առավել սերտ համագործակության հաստատման հնարավորությունները։ Ընդգծվեց ֆրանսահայ համայնքի դերակատարությունը Հայաստան-Ֆրանսիա համագործակցության շրջանակներում։ Կարևորվեց ակտիվ խորհրդարանական կապերի պահպանման և զարգացման անհրաժեշտությունը»:
Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար տիկին Ռիմա Աբդուլ Մալաքի հետ։