211652_close_icon
views-count1186 դիտում article-date 15:58 08-07-2023

Այսօրվանից մեկնարկում է տրոլեյբուսային նոր երթուղիների սպասարկումը. Տիգրան Ավինյան

Այսօրվանից մեկնարկում է տրոլեյբուսային նոր երթուղիների սպասարկումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու տեսանյութ է հրապարակել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Թվով 15 նոր տրոլեյբուսները լիովին համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին և պայմաններին, ինչի շնորհիվ կապահովեն հարմարավետ և հանգիստ երթևեկություն։

Կարևոր է, որ տրոլեյբուսային թիվ 2Ա և 10Ա նոր երթուղիները ընդգրկելու են նաև Էրեբունի զանգնվածը, Աերացիան և Դավթաշենը՝ սպասարկելով նաև տրոլեյբուսային կոնտակտային ցանցից դուրս, ինչը մեծապես կնպաստի քաղաքի երթևեկության բարելավմանը և համաչափ զարգացմանը։

Տրոլեյբուսային ցանցի և շարժակազմի արդիականացման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։ Արդեն իսկ կնքվել է նոր պայմանագիր՝ ևս 15 նոր տրոլեյբուսների մատակարարման համար»,- գրել է Ավինյանը։

Նմանատիպ նյութեր