211652_close_icon
views-count619 դիտում article-date 12:47 07-07-2023

Ֆրանսիան աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի անկեղծ ջանքերին. Կոլոննա

Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի անկեղծ ջանքերին՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները: Թվթերի իր միկրոբլոգում նման գրառում է արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։ Նա նշել է, որ ասել է այս մասին իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերը հանուն արդարության և միջազգային իրավունքի հանդեպ հարգանքի»,- հավելել է ֆրանսիացի դիվանագետը։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հարցը։ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նմանատիպ նյութեր