211652_close_icon
views-count13250 դիտում article-date 22:43 06-07-2023

Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին գողությունը, պարզեցին նոր դրվագներ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Վաղարշապատի քրեական հետախույզները հունիսի 30-ի գիշերը օպերատիվ տեղեկություն են ստացել, որ գողություն է կատարվում երկրագործական գիտական կենտրոն ընկերության Էջմիածնի մասնաճյուղից:

Առավոտյան ժամը 5-ին ոստիկանները մեկնել են Էջմիածնի Բաղրամյան փողոց, որտեղ էլ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին են տեղափոխել 17 եւ 20 տարեկան երիտասարդների: Նրանց մոտ հայտնաբերվել է մանրադիտակ, մանրադիտակի տեսախցիկ, մասնաճյուղից գողացված այլ իրեր: Նրանք խոստովանել են մեղքը:

Բացի այդ պարզվել է, որ նրանք պարբերաբար մտել են Էջմիածնում գտնվող, սակայն չգործող «Հայկական միրգ» ԲԲ ընկերություն եւ երկուսով գողացել մի օր համակարգչի երկու մոնիտոր, մեկ այլ օր՝ 2 օդորակիչ, , հետո համակարգչի երկու մարտկոց, ավելի ուշ դարձյալ երկու օդորակիչ, իսկ վերջում միայն մալուխներ:

«Հայկական միրգ» ընկերությունից տարած գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Առավել մանրամասն տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր