Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որը պաշտոնապես ու հրապարակայնորեն բարձրաձայնում էր իր հասցեական գնահատականներն ու մտահոգությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ֆրանսիայի դեմ քարոզչությունը նպատակ ունի կանխել այլ երկրների հնարավոր գնահատականները Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- հավելել է Փաշինյանը։
«Ֆրանսիայի դեմ քարոզչությունը նպատակ ունի կանխել այլ երկրների հնարավոր գնահատականները Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- հավելել է Փաշինյանը։