211652_close_icon

ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները Մոլդովայում կմասնակցեն «Փողը քաղաքականության մեջ» խորագրով համաժողովին

views-count1174 դիտում article-date 16:55 06-07-2023
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հուլիսի 6-7-ը կգործուղվեն Մոլդովայի Հանրապետություն: Հայտնում է ԿԸՀ-ն։

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը IDEA-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է «Փողը քաղաքականության մեջ» խորագրով համաժողով: Այն տեղի կունենա հուլիսի 6-7-ը, Քիշնևում:

Քննարկումների հիմնական թեման առցանց նախընտրական քարոզարշավի ֆինանսավորումն է:

Նմանատիպ նյութեր