211652_close_icon

Դուք մշտապես առաջնորդվել եք խղճով և մարդասիրությամբ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

views-count2887 դիտում article-date 15:34 06-07-2023
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

«Ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեր ծննդյան տոնի առթիվ։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում տարիների ընթացքում Ձեր անվերապահ աջակցության ու օգնության համար, որն անգնահատելի է Արցախի և Հայաստանի ժողովրդի համար։

Բոլոր ժամանակներում Դուք մշտապես առաջնորդվել եք խղճով և մարդասիրությամբ: Մեր հանդիպումների ընթացքում անձամբ եմ զգացել Արցախի հանդեպ Ձեր ջերմությունը, անսասան նվիրվածությունը համամարդկային արժեքներին։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ»:

Նմանատիպ նյութեր