676 դիտում
11:25 05-07-2023
Չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ Սահմանադրության օրվա առթիվ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: Դրանում ասված է.
«Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրությունը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, դրանց իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ու ապահովման, ինչպես նաև մարդու արժանապատվության անօտարելիության գրավականն է։
Այս խորհրդանշանական օրվա կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի դերը Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների և ազատությունների, իրավական պետության կարևորագույն հատկանիշ հանդիսացող՝ իրավունքի գերակայության պաշտպանության ու ապահովման հարցում։
Սահմանադրական իրավունքի բնագավառում իմ այս տարիների փորձառությունը հուշում է, որ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել հիմնարար իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի ու դրանց իրացման պրակտիկայի կատարելագործման ուղղությամբ։
Չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու նպատակին հասնելու տեսանկյունից։ Իրավական պետության կայացման և ամրապնդման առանցքային գրավականը Սահմանադրության ու դրանով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքն է։ Կրկին շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ»:

Նմանատիպ նյութեր
1091 դիտում
15:02 18-09-2015
Դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու գաղափարախոսությունը. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
967 դիտում
22:14 16-01-2025
Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն
697 դիտում
21:43 16-01-2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ
784 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել