211652_close_icon

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Ձորաղբյուրի ամառանոցներով անցնող, քարավազով գերբեռնված մեքենաները պատուհաս են դարձել բնակիչների գլխին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count116726 դիտում article-date 10:05 05-07-2023
Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ամառանոցներում ապրող Հմայակ Բաղդասարյանը, այլևս չգիտի պատկան որ կառույցին դիմի, որ փրկի սեփական տան վնասումը և կարողանա տան բակում իր հանգիստը կազմակերպի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդիրն այն է, որ արդեն 6 տարի է՝ ինչ-որ ընկերություն ուղիղ իր տան մոտով անցնող խորդուբորդ, փոշոտ ճանապարհով սկսել է քարավազ (շիբին) տեղափոխելը, որն առաջին հերթին թուլացնում է տան պարսպի հենապատերը, երկրորդ հերթին՝ փոշին ու կեղտը ամբողջությամբ լցվում են բակային տարածք:

SHAMSHYAN.com-թղթակցի հետ զրույցում Հ. Բաղդասարյանը ասաց. «Արդեն 6 տարի է պայքարում եմ, որ կարողանամ փրկեմ տունս: Բոլոր պատկան կառույցներին դիմել եմ, որ ճանապարհի այս հատվածը ասֆալտապատեն, բայց՝ ապարդյուն: Իմ նման անելանելի վիճակում են հայտնվել 10-ից ավելի առանձնատների սեփականատերեր: Ամեն օր 60-ից ավելի մեքենա է անցնում՝ գերբեռնված վիճակով: Փոշին ու կեղտը լցվում են բակ, տան ներսը: Վնասվում է անգամ տան պատերի գույնը: Նախկինում սև, բարձր որակի տուֆ էր, հիմա գույնը գցել է: Շրջանցիկ այլ ճանապարհ կա, որով միաժամանակ երթևեկում էին բեռնատարները։ Հիմա, չգիտես ինչու, այլևս այդտեղով չեն գնում, այլ գնում եմ այս մարդաշատ փողոցով: Խնդիրը շուտափույթ լուծման կարիք ունի, քանի որ ծանր մեքենաների հետևանքով ճանապարհից բացի, վնասվել են նաև ջրատարի հենապատերը, ինչի հետևանքով ջուրը լցվում է ճանապարհ, իսկ ջրատարի վանսվելու հետևանքով էլ վնասվել է նաև առաձնատան պարիսպը և հնարավոր է, մի օր տունը սահի դեպի ճանապարհը»: 

Հուսահատ քաղաքացին դիմեց Կոտայքի մարզի մարզպետին և մյուս բոլոր պատկան մարմիններին, որպեսզի այս հարցին հրատապ լուծում տան: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր