211652_close_icon
views-count967 դիտում article-date 23:47 04-07-2023

ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները․ Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Սարգիս Խանդանյանը։

«ԵԱՀԿ ԽՎ 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը, քվեարկությամբ հաստատել է մի շարք կարևոր դրույթներ.


ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

Կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

Կոչ է անում ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման,

Կոչ է անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ձևավորել դրական օրակարգ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով,

Կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձանց և ճշտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած բոլոր անձանց ճակատագրերը, պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և աջակցել ականազերծման գործընթացին,

Խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ՝ հիմք ընդունելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը,

Ողջունում է Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և փոխվստահության կառուցմանը»,- գրել է Խանդանյանը։

Նմանատիպ նյութեր