211652_close_icon
views-count910 դիտում article-date 20:50 04-07-2023

Կես տարի շրջափակման մեջ ապրող Արցախում 11 000 մարդ կորցրել է եկամտի աղբյուրը, տնտեսությունը 390 միլիոն դոլարի վնաս է կրել

Ադրբեջանի կողմից կես տարի շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի տնտեսությունը շարունակում է մեծ վնասներ կրել։

Ինչպես հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից, 860  տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000  մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ 

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 390  մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 43 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Նմանատիպ նյութեր