24671 դիտում
20:35 04-07-2023
Արտակարգ դեպք Երևանում․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դիմաց հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ փակելով ճանապարհը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19:40-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան 123 հասցեի մոտ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դիմաց, հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, կոտրվել է երկաթե ճաղավանդակը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Սամսոն Ալեքսանյանն ու կրտսեր պարեկ Գոռ Գաբոյանը, ովքեր տեղում կարգավորում են երթևեկությունը։
Իսկ փրկարարներն ու քաղաքապետարանի աշխատակիցները մասնատում են ծառը, որպեսզի հեռացնեն երթևեկելի գոտուց։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2119 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)