slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Վագներ»-ը 1 ամսով դադարեցրել է մարտիկների հավաքագրումը
211652_close_icon

«Վագներ»-ը 1 ամսով դադարեցրել է մարտիկների հավաքագրումը

views-count976 դիտում article-date 13:21 03-07-2023
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է ռազմական անձնակազմի՝ մարզերում գործող համալրման կենտրոնների աշխատանքը: Այս մասին ասվում է ««Վագներ» ՄՌԸ․ աշխատանքի հայտարարություններ» թելեգրամյան ալիքում։

«Մենք 1 ամսով դադարեցնում ենք «Վագներ» ՄՌԸ-ի մարզային հավաքագրման կենտրոնների աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Որոշումը կայացվել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը «Վագներ»-ի ժամանակավոր չմասնակցելու և Բելառուս տեղափոխվելու կապակցությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվգենի Պրիգոժինի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը պետական պայմանագրերով ստացել է գրեթե 860 միլիարդ ռուբլի, իսկ «Կոնկորդ» ընկերությունների խումբը, որը նույնպես պատկանում է գործարարին, 845 միլիարդի ծառայություններ է մատուցել:

Հիշեցնենք, որ հունիսի լույս 24-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը, նախատեսել «Արդարության երթ» կազմակերպել դեպի Մոսկվա, խփել ռուսական բանակի մի քանի ուղղաթիռ և 1 ինքնաթիռ, որոնք  հարվածներ էին հասցրել «Վագներ»-ին։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել, այնուհետև կարճվել։ 

Նմանատիպ նյութեր