211652_close_icon

Իսրայելը ևս 25 F-35 կործանիչներ կգնի ԱՄՆ-ից

views-count1204 դիտում article-date 15:32 02-07-2023
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունից գնելու է 25 F-35 կործանիչ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իսրայելի պաշտպանության նախարարությունը և Իսրայելի պաշտպանության բանակը ձեռք կբերեն երրորդ F-35 էսկադրիլիան՝ Lockheed Martin-ի արտադրության 25 ինքնաթիռ»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախարարությունը գործարքը գնահատում է մոտ 3 միլիարդ դոլար, ֆինանսավորումը կտրամադրվի ԱՄՆ օգնության հիմնադրամների կողմից:

Նմանատիպ նյութեր