211652_close_icon

«Փյունիկը» հաղթեց «Սամտրեդիային»՝ 4:0

views-count1969 դիտում article-date 22:13 01-07-2023
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» եվրագավաթային մրցաշրջանի մեկնարկից առաջ մեկնել էր Վրաստան և 9-օրյա հավաքի ծրագրով այսօր անցկացրեց առաջին ստուգողական հանդիպումը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 4:0 հաշվով հաղթեց «Սամտրեդիային»։ Դուբլի հեղինակ դարձավ Թաոֆիք Ջիբրիլը, աչքի ընկան նաև Արտակ Դաշյանը և Դավիդ Դավիդյանը։

«Փյունիկը» Վրաստանում կանցկացնի ևս 2 ստուգողական հանդիպում, հուլիսի 3-ին կխաղա «Սամգուրալի»-ի հետ, իսկ հուլիսի 6-ին «Տորպեդո Քութայիսի»-ի հետ։

Նմանատիպ նյութեր