211652_close_icon
views-count27514 դիտում article-date 21:22 01-07-2023

Այսօր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված ու ճանաչված հաղորդավարուհի Զառա Արամյանի՝ «Համով Զառայի» ծննդյան օրն է

SHAMSHYAN.com-ը շնորհավորում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված ու ճանաչված հաղորդավարուհի Զառա Արամյանին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում արևշատություն, ստեղծագործական հաջողություն և ընտանեկան երջանկություն։ 

Զառա Արամյանը ծնվել է 1969թ. հուլիսի 1-ին, Երևանում:

3 տարեկան հասակից խաղացել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում և մասնակցել ռադիոյի մանկական հաղորդումներին:

1988-93թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում: Ուսանողական տարիներին խմբագրել է «Պետական համալսարան» թերթը և մասնակցել երիտասարդական ռադիոհաղորդումների ստեղծման աշխատանքներին:

1989թ-ից տպագրվել է «Կոմսոմոլեց», «Էպոխա», «Հայելի» պարբերականներում:

1993թ-ից աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի նորաստեղծ ռուսալեզու բաժնում, որտեղ վարել և խմբագրել է բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային հաղորդումներ սփյուռքի համար, հետագայում նաև ղեկավարել է բաժինը: Հայաստանի հանրային ռադիոյի ձայնադարանում պահված են նրա ձայնագրությունների մեծ մասը:

1995թ-ից վարել է հեղինակային «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որն 1996թ-ից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց», որն էլ վարում է մինչ օրս:

Համագործակցել և նկարահանվել է Աշոտ Ղազարյանի մանրապատումներում, «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Արմենիկում ուպսա» (1999թ.) ֆիլմերում:

2003թ-ից աշխատում է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում, որտեղ 2008թ-ից խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակկորդ» հաղորդումը:

2011թ. խաղացել է Վ.Սահակյանի «Կատաղածները» ներկայացման մեջ` գլխավոր հերոսի դերով: 2012թ-ից Հայկական Երկրորդ հեռուստաալիքով նկարահանվել է «Կադրերի բաժին» հաղորդման մեջ` որպես գլխավոր դերակատար:

1994թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, 2017թ-ից՝ վարչության անդամ:

2014թ-ից Կրթության միջազգային ակադեմիայի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն է:

2014թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

Նմանատիպ նյութեր