211652_close_icon

ՄԻՊ-ը խուսափեց հստակեցնել՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ․ aravot.am

views-count847 դիտում article-date 18:30 29-06-2023
«Ես այդ պահին գործուղման էի, Արմեն Աշոտյանին այցելել են ՄԻՊ աշխատակազմի  այլ ներկայացուցիչներ՝ պաշտպանի հանձնարարությամբ»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների  հետ ճեպազրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։

Պաշտպանի վստահեցմամբ՝ Աշոտյանը պահման պայմանների վերաբերյալ բողոք չի ներկայացրել, նրա մտահոգությունները հիմնականում վերաբերել են քրգործի հանգամանքներին եւ դրա քննությանը, ինչպես նաեւ խափանման միջոցին վերաբերելի հանգամանքներին․ «Այդ բոլոր հարցերը  արձանագրել եւ փաստաթղթավորել ենք։ Անընդհատ կապի մեջ ենք եղել նրա փաստաբանի հետ։ Այդ առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար գրություններ ենք ուղարկել համապատասխան մարմիններին, պատասխանները ստանալուց հետո՝ ՄԻՊ հետագա գործողությունները կորոշենք»։

Արդյոք Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է կամ քաղաքական հետապնդման է ենթարկվում, հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց՝ ՄԻՊ-ի համար շատ կարեւոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ եւ ինչ դիրքորոշումներ է ներկայացնում․ «Բայց նաեւ շատ կարեւոր է հասկանալ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ եւ դրա համադրման միջոցով ենք հնարավորություն ունենում եզրահանգում անել»։ Մանասյանը հորդորեց սպասել պետական մարմինների պարզաբանումներից հետո ՄԻՊ պատասխանին։

«Քաղբանտարկյալ լինելու համար ոչ միայն պարտադիր է այն հանգամանքը, որ անձը քաղաքական, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ է զբաղվում, այլ կարեւոր է, որ այն քրեական վարույթը, որ առկա է, լինի բացառապես այն պատճառով, որ դու հենց քաղաքական գործունեությամբ ես զբաղվում։ ՀՀ-ում ունենք մի շարք վարույթներ, որով անցնում են անձինք, որոնք զբաղվում են նաեւ քաղաքական գործունեությամբ։ Սա դեռ չի նշանակում, որ նրանք քաղաքական բանտարկյալ են։ Սա նշանակում է, որ մենք այս գործերին պետք է շատ ուշադիր լինենք, որովհետեւ պետությունն ու իրավասու մարմինները պետք է շատ ուշադիր լինեն առաջին հերթին այն հանգամանքին, որ եթե նույնիսկ այս գործով  անցնող անձը իրավական տեսակետից որեւէ արարք կատարել է, բայց նրա հետ հավասար նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք եւս թե՛ հանցավոր, թե՛ դատապարտելի այլ արարքներ են կատարել, եւս պատասխանատվության ենթարկվեն։ Հետեւաբար, մեզ համար շատ կարեւոր է, որ այս հավասարությունը երաշխավորվի բոլորի տեսանկյունից, նաեւ բոլորին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր