Միշելն առաջարկել է կազմել ԵՄ-ին Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության պլանը
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը դիմել ԵՄ մասնակից երկրներին՝ միությանն Ուկրաինայի, Մոլդովայի եւ Արեւմտյան Բալկանների երկրների անդամակցության պլանը կազմելու խնդրանքով, տեղեկացրել է Le Monde ֆրանսիական թերթը՝ հղում կատարելով պաշտոնյայի նամակին։
Հինգշաբթի եւ ուրբաթ ԵՄ գագաթաժողովի նախաշեմին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը խնդրել է մասնակից երկրներին «կազմել Կիեւի, Մոլդովայի եւ Արեւմտյան Բալկանների երկրների հնարավոր միանալու աշխատանքային պլան»»,- նշվել է հոդվածում։
Նշվել է, որ Միշելի առաջարկը նամակով հանձնվել է ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին Բրյուսելում գագաթաժողովից մի քանի օր առաջ։ Եվրոպայի խորհրդի ղեկավարն առաջարկել է եվրոպական երկրների ղեկավարներին «աշխատանք սկսել» Եվրամիության ընդլայնման նախապատրաստման համար՝ Կիեւի, Քիշնեւի եւ Արեւմտյան Բալկանների մի շարք պետությունների՝ միություն մտնելու ցանկության ֆոնին։
«Մենք պետք է լուրջ նայենք այդ ինտեգրման գործընթացին եւ այն մարսելու մեր կարողությանը»,- պարբերականը մեջբերել է Միշելի նամակը։