Մենք արդեն ատոմակայանի հզորությունից ավել տեղադրված արեւային պանելներ ունենք. Գնել Սանոսյան
Հայաստանն աշխարհում առաջատար երկրներից է արևային համակարգերի տեղադրման ցուցանիշներով. մենք արդեն ատոմակայանի հզորությունից ավել տեղադրված արևային պանելներ ունենք, և դա արագ տեմպերով զարգանում է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով, ոլորտն այնքան արագ է զարգանում, որ էներգետիկ համակարգի գործընկերներն առաջարկում են տեմպի արագությունը էներգահամակարգի հետ բալանսի բերել:
Նախարարը նաև նշեց, որ նման զարգացմանը նպաստել են կառավարության կողմից իրականացվող վերականգնվող էներգետիկային ու էներգաարդյունավետությանը նպաստող ծրագրերը։