Արմեն Փամբուխչյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 28-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Արմեն Փամբուխչյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն Փամբուխչյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում։