Արմեն Փամբուխչյանն ազատվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Փամբուխչյանին արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:
Արմեն Փամբուխչյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի սեպտեմբերի 25-ին։