Մեկնարկել է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը
Մեկնարկել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ160+200-կմ171+700 հատվածի հիմնանորոգումը։ Տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
11.5կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը, որ սկսվում է Աշոցքից և հասնում մինչև Բավրա, խիստ անբարեկարգ վիճակում էր։ Այս պահին կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, իրականացնում է ծածկի ֆրեզավորման աշխատանքներ։ Շուրջ 3կմ տեղամասում արդեն իսկ կատարվել է ֆրեզավորում։ Տեխնիկական հսկողությունը կատարում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։