2455 դիտում
22:36 23-01-2019
Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը այցելել է Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատված
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ ԱԶԲ ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատված։
ԱԶԲ պորտֆելի կառավարման ավագ մասնագետ Նարենդրա Սինգրուն և տրանսպորտային գլխավոր մասնագետ Թոմաս Հերցը ծանոթացել են վերականգնվող 51,74 կմ երկարությամբ ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին։
ԱԶԲ և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են նաև Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհահատվածի շինաշխատանքներին, որոնք ժամանակավոր անհարմարություն են պատճառում բնակիչներին ու երթևեկության մասնակիցներին։
Այցելության ընթացքում շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերության գրասենյակում կայացել է հանդիպում կապալառուների և տեխհսկողության խմբի հետ։ Քննարկվել են նշված ճանապարհահատվածի շինաշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների առավել արագ լուծման ուղիները։
[b]«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
409 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
868 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
667 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ