Երկու տարի ազատազրկում՝ դպրոցի ավտոբուսի վթարի գործով 75-ամյա կապանցի ավտովարորդին (ֆոտոշարք, տեսանյութ)․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Այս տարվա մարտի 10-ին Սյունիքի մարզի Օխտարի միջնակարգ դպրոցի ավտոբուսի վթարի գործով մեղադրվող 75-ամյա Լեռնիկ Գրիգորյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարելով, որ լիովին ընդունում է մեղքը եւ զղջում կատարվածի համար՝ դատարանից խնդրեց արագացված եւ համաձայնեցված դատաքննություն։ Լեռնիկ Գրիգորյանը տրանսպորտային ծառայություններ մատուցող «Լավ ընկեր» ՍՊ ընկերության վարորդն էր։ Ըստ մեղադրանքի՝ Լեռնիկ Գրիգորյանը ունենալով տեխնիկական հնարավորություն, համարժեք միջոցներ չի ձեռնարկել երթեւեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը բացառելու նպատակով։
«Ուշադիր չհետեւելով առջեւում տիրող ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը, չընտրելով երթեւեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, վարորդն իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում՝ ստեղծելով վթարային իրադրություն»,-մեղադրական եզրակացության մեջ նշեց հանրային մեղադրող, Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Արդյունքում, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի սահմաններից եւ Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլխիվայր ընկել Աճանան գետը։ Վթարի հետեւանքով ավտոբուսում գտնվող անձանցից մեկը՝ դասվար՝ Թամարա Դավթյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մնացած 22 ուղեւորներն ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վարորդի առողջությանը եւս պատճառվել է միջին ծանրության վնաս:
Լեռնիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել «ՀՀ քրեական օրենսգրքի» 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրա նկատմամբ կիրառվել էր բացակայելու արգելքը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։