Շիրխանյանի համար 13 տարի, Վարդանյանի համար` 16 տարի ազատազրկում. զինված խմբի գործով դատախազը ճառով է հանդես եկել
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, 2015 թվականի նոյեմբերի 25-ին զինված խմբի գործով դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով։
NEWS.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Իշխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատախազը պահանջել է Շիրխանյանի համար 13 տարի ազատազրկում, Արթուր Վարդանյանի համար՝ 16 տարի ազատազրկում, Նելլի Մինասյանի համար՝ 10 տարի ազատազրկում։ Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կագավիճակում 20 անձ է։
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ դրան մասնակցելու, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով: