796 դիտում
15:35 28-06-2023
Վերստին հաստատում ենք Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ գագաթնաժողովն առաջիկայում Երևանում հյուրընկալելու մեր պատրաստակամությունը․ Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանի Հանրապետության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Հունաստանի Հանրապե-տության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ:
Ձեր գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը երկարամյա նվիրված գործունեության արդյունքների լավագույն գնահատականն է: Համոզված եմ, որ Ձեր առաջիկա պաշտոնավարումը կրկին աչքի կընկնի Ձեզ բնորոշ եռանդով և նախանշված նպատակներն իրագործելու հաստատակամությամբ:
Հարգելի պարոն Միցոտակիս,
Վստահ եմ՝ հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների, ինչպես նաև ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա խարսխված երկկողմ գերազանց համագործակցությունն առաջիկայում նոր զարկ կստանա:
Օգտվելով առիթից՝ թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել Ձեզ, Հունաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը, ինչպես նաև եղբայրական հույն ժողովրդին մեր երկրի համար դժվարին պահերին վերստին հայ ժողովրդի կողքին լինելու և անվերապահ զորակցության համար:
Միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ մեր համահունչ մոտեցումները մեզ ուղղորդում են առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնել փոխգործակցությունը երկու երկրների միջև: Հայաստանը հանձնառու է ընդլայնել և խորացնել գործընկերությունը Հունաստանի Հանրապետության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս առումով վերստին հաստատում ենք Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ գագաթնաժողովն առաջիկայում Երևանում հյուրընկալելու մեր պատրաստակամությունը:
Մեծարգո պարոն վարչապետ, օգտագործելով այս առիթը, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն»:

Նմանատիպ նյութեր
1636 դիտում
23:04 08-05-2019
Երևանում կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն
1525 դիտում
11:26 05-06-2019
Նիկոսիայում կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը