211652_close_icon
views-count880 դիտում article-date 11:06 28-06-2023

Քաղաքական տեքստի առանձնահատկությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Դա ոչ մի տեղ գրված չէր, բայց համատեքստից կարելի է նման եզրակացություն անել»: Այսպես էր երեկ վարչապետ Փաշինյանը մեկնաբանում, այսպես կոչված,  «Լավրովի պլանի» դետալներից մեկը: Այնքան էլ կարեւոր չէ, թե կոնկրետ որ դետալի մասին է խոսքը, եւ արդյոք մեկնաբանությունը ճիշտ է: Սխալն այստեղ մեթոդաբանական է: Այդ ոճով կարող եմ գրել ես իմ վերլուծության մեջ, կարող էր գրել նույն Փաշինյանը, եթե լրագրող լիներ: Քաղաքական, առավել եւս՝ պետական գործիչը, պետության ղեկավարը պետք է հիմնվի զուտ պաշտոնապես արձանագրված փաստերի վրա: Օրինակ, նա ԱԺ քննիչ հանձնաժողովին տրվող «բաց ցուցմունքներում» չի կարող հիմնվել անկախ փորձագետ Ժիրայր Լիպարիտյանի՝ վերջերս տված հարցազրույցի վրա, որքան էլ այդ փորձագետի կարծիքը հեղինակավոր լինի: Քաղաքական լուրջ տեքստի համար, կարծում եմ, պետք է հիմք ծառայեն միայն հրապարակված փաստաթղթերը եւ պատասխանատու պաշտոնատար անձանց ելույթները:

«Լավրովի պլանի» համար այս պարագայում պետք է սկզբնաղբյուր հանդիսանա, մասնավորապես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ առումով առաջարկում եմ ծանոթանալ «Ազատություն» ռադիոկայանի վերջերս արած վերլուծությանը: Այս հրապարակումից, կարծում եմ, պետք է պարզ դառնա, որ եթե «Լավրովի պլանն» ընդունվեր, մենք չէինք ունենա այն վիճակը, որն այսօր ունենք: Արցախի կարգավիճակն, այո, հետաձգվելու էր, բայց հայերի վերահսկողության տակ կլինեին ԼՂԻՄ նախկին մարզն ամբողջությամբ, ինչպես նաեւ Քարվաճառի ու Լաչինի շրջանները: Այդ հնարավորությունը կար նաեւ 2019 թվականին: Բայց եթե անգամ «Լավրովի պլանը» նախատեսեր «ներկա ճարտարապետությունը», ապա տարբերությունը կրկին հսկայական է. նախ՝ հազարավոր զոհեր չէինք ունենա, երկրորդ՝ բանակցված արդյունքը հարյուր անգամ գերադասելի է, քան պարտության հետեւանքով քեզ պարտադրվող պայմանները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր