946 դիտում
13:31 27-06-2023
Աննա Հակոբյանը «քաղաքավարական այց»-ով է եղել «բունկերում», գնացել է հրամկազմին ոգևորելու․ Նիկոլ Փաշինյան
Երբ պատերազմը սկսվել է, կինս ինձ ասել է, որ ես չեմ կարող Երևանում պարապ մնալ։ Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված տեսանյութերին, որ պատերազմի ժամանակ բունկերում գտնվել են մարդիկ, որոնք այնտեղ գտնվելու իրավունք չունեն, մասնավորապես՝ իր կինը՝ Աննա Հակոբյանը։
Փաշինյանի ներկայացմամբ՝ Աննան Հակոբյանն իրեն ասել է, որ գնա և հնարավորության դեպքում մարդկանց օգնություն ցույց կտա։
«Այդ օրերին ահագին մարդիկ՝ կանայք, լքել էին Ստեփանակերտը։ Իմ կնոջ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն է եղել, որ նաև մենք այնտեղ մեր ներկայությունն ապահովենք»,- պատմեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ ընթացքում Աննա Հակոբյանը շփվել է նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ։
Այդ ժամանակ էլ գաղափար է հնչել, որ Աննա Հակոբյանը գնա բունկեր, որ հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը Ստեփանակետում է։
«Եղել են մարդիկ ովքեր կարծել են, որ դա դրական ներգործություն կունենա և որոշվել է «քաղաքավարական այց» անել հրամկազմին։ Այդ քաղաքավարական այց է եղել, գնացել է, բարևել է, ոգևորել է, 10-15 րոպե մնացել է և դուրս եկել»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր
1938 դիտում
17:08 24-12-2022
Աննա Հակոբյանը՝ Մարիամ Փաշինյանի և գլխավոր դատախազի հետ, գնացել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն
1338 դիտում
10:51 09-07-2019
Աննա Հակոբյանը մշակութային այց է կատարել «Իստանա» և «Ազգային ժառանգության» թանգարաններ
Այս բաժնից
1669 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ