211652_close_icon
views-count967 դիտում article-date 15:01 27-06-2023

Եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակների տակ, մենք կմեռնենք․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ այսօր նոր գլոբալ հակամարտության սպառնալիքն ավելի մոտ է, քան երբևէ, գրում է kommersant.ru-ն։

Նրա խոսքով` «մեզ փորձում են մոլորեցնել հավաքական Արևմուտքի իրական ծրագրերի ու մտադրությունների վերաբերյալ», բայց փոխարենը տեղի է ունենում արևմտյան կարգի պարտադրում։

Դրա դրսևորումներից մեկը նա անվանել է ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր ալիքը և դաշինքի երկրների ռազմական ներուժի հզորացումը։

«Նրանք հերթական անգամ փորձում են պայթեցնել մեր երկիրը, մեր ամբողջ տարածաշրջանը, ապակողմնորոշել մարդկանց, ամեն գնով ապակայունացնել իրավիճակը և այս աղմուկի տակ պարտադրել իրենց սեփական կանոնները, հաստատել իրենց կարգը։ Կարգ, որում այլևս չեն լինի ո՛չ մեր երկրները, ո՛չ ժողովուրդները»,- ասել է նախագահը:

«Իմ դիրքորոշումն այն է, որ եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակների տակ, մենք բոլորս կմեռնենք»,- հավելել է Լուկաշենկոն։

Նմանատիպ նյութեր