Ռուսաստանը և Բելառուսը չեն փլուզվի Արևմուտքի պատժամիջոցների պատճառով․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի տնտեսությունները չեն փլուզվել և չեն փլուզվի Արեւմուտքի պատժամիջոցներից։ Այս մասին Բելառուսի ղեկավարն ասել է «Խատին» հուշահամալիրում սգո արարողության ժամանակ, հայտնում է belta.by-ն։
Նույն ելույթի ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ Արեւմուտքում որոշել են «արիական չափանիշները» փոխարինել «լիբերալ դեմոկրատական արժեքներով»՝ սկսելով նոր «չափանիշին» համապատասխանող ժողովուրդներ ձևավորել։
Նույն ելույթի ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ Արեւմուտքում որոշել են «արիական չափանիշները» փոխարինել «լիբերալ դեմոկրատական արժեքներով»՝ սկսելով նոր «չափանիշին» համապատասխանող ժողովուրդներ ձևավորել։