211652_close_icon
views-count10428 դիտում article-date 18:43 26-06-2023

Բլոգեր մայրիկները խոսել են ֆինանսական գրագիտության և «ABB Kids» քարտի մասին

Սովորաբար բլոգեր մայրիկներն իրենց հետևորդների հետ կիսվում են շատ գաղտնիքներով՝ ինչպե՞ս սովորեցնել երեխային սիրել գիրքը, ինչպե՞ս հասկանալ նրա ցանկությունները, ինչպե՞ս մարզվել, հանգստանալ, կառավարել ժամանակը և ամենակարևորը՝  ինչպե՞ս լինել երջանիկ … Քննարկման թեմաների ընտրացանկում է նաև երեխաների ֆինանսական գրագիտության հարցը, ինչի կապակցությամբ էլ «Զանգակ» գրատան ջերմ հարկի տակ երիտասարդ մայրիկների հանդիպումն ուներ երեխաների հետ միասին ֆինանսական գրագիտության առաջին քայլերն անելու, իհարկե, նաև հետևորդներին բանկային շուկայում հատուկ երեխաների համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մշակված «ABB Kids» մանկական քարտի առավելությունները ներկայացնելու նպատակ: 

Հանդիպումը կազմակերպվել էր «Մանկական գրքի փառատոնի» շրջանակում: 

Միջոցառման ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակցուհիների զրույցը բլոգեր մայրիկների հետ վերածվեց հետաքրքիր քննարկման, թե որքանով է նոր սերունդը կարողանում արդյունավետ տնօրինել սեփական միջոցները, բաշխել դրանք, օգտվել բանկոմատներից և այլն: Մայրիկների ուշադրությունը գրավեց այն, որ 6-14 տարեկան երեխաների համար նախատեսված «ABB Kids» քարտը տալիս է անձնական ֆինանսների կառավարման հիմնական հնարավորությունները, իսկ ծնողները կարողանում են վերահսկել երեխայի ֆինանսական վարքը՝ գործարքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալով հաղորդագրությունների միջոցով: Կարևոր է նաև, որ երեխաները զերծ են մնում կանխիկ դրամական միջոցների օգտագործումից՝ ինչը նրանց առողջությունը պահպանելու միջոցներից է: 

Սոցիալական հարթակներում ակտիվ մայրիկների համար տրամադրված հարթակն առօրյա կյանքում հանդիպելու, ուրախ միջավայրում ֆինանսական ոլորտի վերաբերյալ սեփական փորձով կիսվելու և իրենց հետևորդներին մանկական քարտի յուրահատուկ առաջարկը ներկայացնելու լավ հնարավորություն էր: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր