211652_close_icon
views-count15026 դիտում article-date 21:58 25-06-2023

Երևանում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 24-ին և 25-ին Երևանում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը մասնակցում էին ակումբի 300-ից ավելի մարզիկներ՝ Երևանից և մարզերից։

Առաջնության ժամանակ տարբեր քաշային կարգի մարզիկների միջև տեղի ունեցան տպավորիչ մարտեր:

Տարբեր տարիքային խմբերում պատվավոր հորիզոնական զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթով: Առաջին տեղը զբաղեցրած մարզիկները կմասնակցեն Երևանում կայանալիք Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի բաց առաջնությանը:

Առաջնությունը տեղի ունեցավ «Սեյկեն» ակումբի նախագահ Գարուշ Սարիբեկյանի ջանքերով:

Հիշեցնենք, որ կարատեն արդեն օլիմպիական մարզաձև է, և դա վերաբերվում է այն ֆեդերացիաներին, որոնք Աշխարհի կարատեի ֆեդերացիայի (WKF) անդամ են: Հայաստանում WKF-ի անդամ է միայն Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան և ազգային ֆեդերացիայի կազմում գտնվող ֆեդերացիաներն ու ակումբները:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 731+
731+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր