211652_close_icon
views-count871 դիտում article-date 19:21 25-06-2023

Արցախում մշակութային ցեղասպանության քաղաքականություն է իրականացվում. Համլետ Պետրոսյան․ NEWS.am

NEWS.am-ի հետ զրույցում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն ասել է, որ Արցախում մշակութային ցեղասպանության քաղաքականություն է իրականացվում, որին մենք որևէ ձևով չենք կարողանում հակազդել։

«Այն հուշարձաանները, որոնք շատ հայտնի են, որոնք այս կամ այն չափով միջազգային մշակութաբաններին են հայտնի, նման դեպքերում իրենք դիմում են գիտական կամ ակադեմիական զեղծարարությանը, որ դրանք աղվանական են, որ դրանք ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգությունն են, որ ահյերը հետո են եկել: Երկրորդը դա միանշանակ դա վերափոխելն է, ջնջելը եւ ոչնչացնելը: Ասենք շատ տարածված էիրենց մոտ օկուպանտական հուշարձաններ կոչել, այսինքն հայերը նվաճել են Ադրբեջանը, նոր հուշարձաններ են դրել եւ  դրա դեմն առնելը շատ բարդ է, որովհետեւ իրենք պայքարը տանում են անեւ գաղափարական հողի վրա»,- ասել է նա:

Պետրոսյանն, անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին հակազդելուն, ասաց, որ դա տարբեր մակարդակներով է իրականացվում, որտեղ պետական մակարդակով հակազդեցության մակարդակը շատ թույլ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր