Բերդյանսկում սպանված 2 դեռահասներից մեկը հայ է՝ Տիգրան Հովհաննիսյանը. իշխանությունները նրանց անվանել են «ուկրաինամետ ահաբեկիչներ»
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Բերդյանսկում շաբաթ օրը սպանվել է 2 անչափահաս, որոնք հետախուզման մեջ էին դիվերսիայի գործով։ Ռուսաստանի վարչակազմի խոսնակ Վլադիմիր Ռոգովը նրանց անվանել է «ուկրաինամետ ահաբեկիչներ» և պնդել, որ նրանք ավտոմատներով կրակ են բացել քաղաքի ամբարտակի վրա, որից հետո սպանվել են պատասխան կրակով։ Գրում է «Ազատությունը»։
Նա չնշեց սպանվածների տարիքը, սակայն հաստատեց, որ նրանցից մեկը Տիգրան Հովհաննիսյանն է։ Նա 16-ամյա դեռահաս է, ով նախկինում բերման է ենթարկվել երկաթուղում դիվերսիա նախապատրաստելու մեղադրանքով։
Ըստ ուկրաինացի իրավապաշտպանների՝ 2-րդ սպանվածը Նիկիտա Խանգանովն է, ով նույնպես 16 տարեկան էր, ով Հովհաննիսյանի հետ նույն գործով էր զբաղվում։
Ցանցում հայտնվել է Հովհաննիսյանի նկարահանած տեսանյութը՝ նրանց սպանությունից քիչ առաջ։ Դրա վրա նա ավտոմատը ձեռքին ասում է. «Հաստատ երկուսը, սա մահ է, տղաներ, ցտեսությո՜ւն, փա՜ռք Ուկրաինային»: Անհասկանալի է, թե ինչ հանգամանքներում է նկարահանվել է տեսանյութը, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել դեռահասը:
«Ուկրաինական ճշմարտություն» կայքը նշում է, որ դա կարող է նշանակել, որ զինված երիտասարդները սպանել են երկու ռուս զինվորի։ Միևնույն ժամանակ, իրավապաշտպանները նշում են բազմաթիվ տարօրինակություններ և անհամապատասխանություններ՝ կապված Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական վարկածի հետ։ «Գոնե Տիգրանի և Նիկիտայի ծնողները կարծում են, որ այս ամբողջ փոխհրաձգությունը, մահվանից առաջ տեսանյութը բեմադրված է տղաների սպանությունը քողարկելու համար»,- ասում է իրավապաշտպան Օլգա Ռեշետիլովան։ Նրա խոսքով՝ հարազատները դեռ չեն տեսել սպանվածների դիերը։ Միաժամանակ, Տիգրանի մոր խոսքով, նրա սպանության մասին լուրերից բառացիորեն կես ժամ առաջ ինքը հեռախոսով խոսել է նրա հետ։
2023 թվականի մայիսի 24-ին ՌԴ Քննչական կոմիտեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրել 2006 թվականին ծնված Տիգրան Հովհաննիսյանին և Նիկիտա Խանգանովին՝ Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով երկաթուղում դիվերսիա նախապատրաստելու մեջ՝ ռուսական զորքերի մատակարարումը խափանելու նպատակով։ Նախաքննության ընթացքում նրանք բերման չեն ենթարկվել։ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է ռուսական կառույցների գործողությունները, որոնք խոշտանգումներ են կիրառել և քրեական գործ հարուցել ուկրաինացի դեռահասներ Տիգրան Հովհաննիսյանի և Նիկիտա Խանգանովի նկատմամբ։