211652_close_icon
views-count3598 դիտում article-date 14:37 25-06-2023

Պղծվում են «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, բարոյականությունը, քարտեզները․ ինչպես են դիմավորում «Զվարթնոց» օդանավակայան ժամանածներին․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Добро пожаловать в Армению !
Այսպես են դիմավորում այլ պետություններից «Զվարթնոց» օդանավակայան ժամանած ռուսներին, իտալացիներին, գերմանացիներին, ֆրանսիացիներին, լեհերին, իսպանացիներին, ամերիկացիներին ... և, իհարկե, հայազգի ՀՀ քաղաքացիներին: Դիմավորելուց նաև բազմապիսի գովազդ պարունակող, Հայաստանի ու Արցախի և Երևանի փոքր կենտրոնի ռուսալեզու քարտեզներ են տրամադրում: 

Արցախի քարտեզն աղավաղված է ներկայացված: Այն որևէ կերպ չի համապատասխանում ո՛չ խորհրդային տարիների, ո՛չ 2020թ սեպտեմբերի 27-ի, ո՛չ 2020թ նոյեմբերի 10-ի, ոչ էլ 2023թ քարտեզին: Երևանի փոքր կենտրոնում գտնվող օտարերկրյա դեսպանություններից քարտեզում նշված է բացառապես Հայաստանում ՌԴ դեսպանությունը: 

Ըստ երևույթին, ռուսալեզու «ակցիայի»կազմակերպիչն է «Հյուր սերվիս» ընկերությունը, որը նույնականացվում է ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. (լիազորությունները դադարեցվել են դատարանի վճռով) Գ.Գ-ի հետ: 

Այսպիսով՝ պղծվել են «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, բարոյականությունը, քարտեզները: Կարծում էի, որ այսքանով կավարտեմ: Սակայն, նկատեցի, որ ռուսասիրահար «Հյուր սերվիս»-ին հաջողվել է պղծել է նաև ռուսերենը: Կրկին մտաբերեցի այժմ ԵՊՀ-ում դասավանդող, ռեկտորի նախկին ժ.պ. (լիազորությունները դադարեցվել են դատարանի վճռով) Գ.Գ-ին և առկա բազմաթիվ տառասխալներից ընտրեցի միայն «педОгогический университет»-ը, քանզի ասում են, որ Գ.Գ-ն վատ «педОгог» չէ»:

Նմանատիպ նյութեր