211652_close_icon
views-count1279 դիտում article-date 21:36 24-06-2023

Ախուրյանում իշխանափոխություն է սպասվում․ Կարեն Սարուխանյանը հրապարակել է ՔՊ-ի թեկնածուի անունը. Aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու 9 անդամներ նախաձեռնել են գործող համայնքապետ, դաշնակցական Արծրուն Իգիթյանին անվստահություն հայտնելու գործընթացը։

Ավագանու այդ անդամները նրա թիմակիցներն են․ նրանք  ներկայացնում են «Ախուրյան» և «Հաղթանակ» միավորված դաշինքները։ Ավագանու անդամները որպես թեկնածու առաջադրում են համայնքապետի տեղակալ, «Հաղթանակ» դաշինքը գլխավորող դաշնակցական Կարեն Արշակյանի թեկնածությունը։

Սա շատերի կողմից որակվում է որպես շոու, որը, հնարավոր է, կազմակերպել է հենց Արծրուն Իգիթյանը՝  իր իշխանությունը մեկ տարով անձեռնմխելի դարձնելու, ՔՊ-ի՝ Ախուրյանում իշխանությանը տեր կանգնելու հավակնություններից ապահովագրելու համար։

Բանն այն է, որ ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ այդ հարցը քննարկելուց հետո առնվազն մեկ տարի հետո միայն կարող են անվստահություն հայտնել համայնքապետին։

Aravot.am-ը տեղեկացրել էր սակայն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, օգտվելով այս ամենից, մտադիր է  իր թեկնածուին առաջադրելու․ ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 3-րդ կետը նրանց այդ հնարավորությունը տալիս է։

«Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն Զավեն Մանուկյանն է, որը ավագանու ՔՊ անդամ է։

Այս տեղեկությունը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հաստատեց Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր