10158 դիտում
12:36 19-03-2023
Գերլարված իրավիճակ Ախուրյանում․ ավագանու անդամին բռնել տալով՝ փորձել են իշխանափոխություն անե՞լ․ «Առավոտ»
Տևական ժամանակ է՝ Ախուրյանում լուրեր են շրջանառվում առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է իշխանափոխություն անել այնտեղ․ ազատվել դաշնակցական համայնքապետ Արծրուն Իգիթյանից՝ փոխարենը համայնքապետ կարգելով ՔՊ-ի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Զավեն Մանուկյանին։ Գրում է «Առավոտը»։
Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցությունը գլխավորում է Ալբերտ Այվազյանը, որը նաև Շիրակի փոխմարզպետ է։ Նա ամենայն հավանականությամբ ցանկություն չունի հրաժարվել Շիրակի մարզային իշխանությունից, հետևաբար և, ըստ խոսակցությունների, մտադիր են համայնքապետի պաշտոնը հանձնել Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Զավեն Մանուկյանին՝ Շիրակի մարզի առաջին ատյանի նախկին, երկարամյա դատավորներից մեկի՝ Աշոտ Մանուկյանի որդուն։
Ախուրյանի ներկայիս ղեկավարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել (տես նյութի վերջում)՝ որոշ մանրամասներ ներկայացնելով ՔՊ-ի այս մտադրության մասին։ Հայտարարությունից տեղեկանում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նման մի փորձ կատարել է 2022 թվականի վերջին՝ բյուջեի նախագիծը հաստատելիս, տապալել է այն՝ պատճառաբանելով, որ ՔՊ-ականներին Ախուրյանի բնակավայրերի վարչական ղեկավարների պաշտոններ չեն տվել։
Իշխանափոխության երկրորդ փորձը կատարվել է երկու օր առաջ․ Ախուրյանի համայնքային իշխանության ներկայացուցիչների պատմելով, ավագանու նիստին ընդառաջ, որտեղ քննարկվելու էր 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ոստիկանական մեծ ուժեր շրջափակել էին Ախուրյանի համայնքապետարանի շենքը ու փորձել բերման ենթարկել ավագանու անդամներից մեկին, որպեսզի քվորում չապահովվեր ու տապալվեր հաշվետվության ընդունումը։
Այդ դեպքում, ըստ մեր զրուցակիցների, ՔՊ-ականները կհասնեին իրենց երազանքին՝ անվստահություն կհայտնեին ու կպահանջեին դաշնակցական Արծրուն Իգիթյանի հրաժարականը։
Կատարվածի շուրջ Aravot.am-ին մանրամասներ է ներկայացրել Ախուրյանի փոխհամայնքապետ Վարդան Իկիլիկյանը՝ պնդելով, որ մարդ բռնել տալու միջոցով, փորձում էին իշխանափոխություն անել Ախուրյանում։
Մանրմաասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1276 դիտում
21:36 24-06-2023
Ախուրյանում իշխանափոխություն է սպասվում․ Կարեն Սարուխանյանը հրապարակել է ՔՊ-ի թեկնածուի անունը. Aravot.am
Այս բաժնից
2149 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)