211652_close_icon
views-count4063 դիտում article-date 20:37 24-06-2023

Fastexverse-ը AI Conf Armenia 2023-ին ներկայացրեց Dream Package-ը

AI Conf Armenia 2023-ն անցկացվում է «AI հեղափոխությունը և կարիերան» խորագրով, որի ուշադրության կենտրոնում Արհեստական բանականության հեղափոխությունն է և նոր հնարավորությունների ալիքը։

Կոնֆերանսին մասնակցում են AI առաջատար ընկերությունները, ուստի Hoory արհեստական բանականությամբ աշխատող բիզնես-օգնականն այս միջոցառումից անմասն մնալ չէր կարող։

Ի դեպ AI Conf Armenia 2023-ին Fastexverse-ը ներկայացնում է հերթական նորարությունը՝ Dream Package-ը։ Անսահման ժամեր և ռեսուրսներ ծախսելու փոխարեն՝ փաթեթն առաջարկում է տեխնոլոգիապես առաջադեմ այս լուծումը, որն օգտագործում է մետավերսի և արհեստական բանականության (AI) ուժը հաջողակ բիզնեսի համար:

Dream Package-ը ներառում է ճկուն և դյուրին գործարկվող կայք Ucraft-ի օգնությամբ, կայքի և բիզնեսի առկայություն մետավերսում՝ FastexVerse-ում և Hoory AI օգնականի ծառայություններ։ Մի խոսքով՝ ամեն ինչ մեկում փաթեթ հաջողակ ու նորարական լուծումներով բիզնես կառուցելու համար։

Dream Package-ի առավելությունը բոլոր կարևոր տարրերը մեկ առաջարկի մեջ համախմբելն է: Ցանկացած մեկն այս փաթեթով ունենում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է բիզնեսի աճի, զարգացման և կառավարման համար:

Dream Package-ը հնարավորություն է տալիս հասնելու հաջողության, արդիականության և մրցունակության նոր մակարդակների: Hoory-ն AI Conf-ի շրջանակներում հայտարարեց նաև, որ ԵՊՀ-ի հետ համագործակցության արդյունքում երկու ուսանողների կտրամադրի կրթաթոշակ՝ 2 մլն ՀՀ դրամի չափով՝ արտերկրում սովորելու և Հայաստանում գիտելիքները կիրառելու նպատակով:






 

Նմանատիպ նյութեր